Բելգիայի մայրաքաղաքի քաղաքապետ Իվան Մեյերը հրաժարվել է Թուրքիայի նախագահին սրահ տրամադրել՝ հանրահավաք անցկացնելու համար։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Բրյուսելի քաղաքապետ Իվան Մեյերը հայտարարել է, թե մերժել է Թուրքիայի նախագահին հանրահավաք կազմակերպելու համար սրահ տրամադրել, քանի որ պետք չէ խառնել պետական այցն ու նախընտրական քարոզչությունը։

Իվան Մեյերի խոսքով՝  Էրդողանի պահանջը՝ Palais 12 սրահում հանրահավաք անցկացնել, դուրս է պետական այցի շրջանակներում տեղավորվող ընթացակարգերից։