News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դատարկ սպառնալիքների հետեւում հետեւյալ իրականությունն է. առանց Ռուսաստանի Թուրքիայի տնտեսությունը, անկասկած, կտուժի: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Ըստ հոդվածի, տարիներ շարունակ երկու ժողովուրդները երդվյալ թշնամիներ են եղել, բայց միաժամանակ հանդես են եկել պրագմատիկ հարեւանների դերում, որոնք ի վիճակի են եղել հանուն տնտեսական շահերի մի կողմ թողնել փոխադարձ անվստահությունը:

«Այդ պատճառով թուրքական նախագահի՝ Սիրիայում Վլադիմիր Պուտինի ռազմական արշավի պատճառով առեւտրային կապերը խզելու մասին սպառնալիքները կեղծ են հնչում»,- ասված է հոդվածում:

Թուրքիայի էներգետիկ պաշարների շուրջ 75%-ը, ըստ հեղինակի, ստացվում է արտաքին աղբյուրներից. միայն Ռուսաստանի մասնաբաժինը մեկ հինգերորդ է: «Ռուսական Ռոսատոմը մտադիր է հաջորդ տարի սկսել Թուրքիայի առաջին միջուկային կայանի շինարարությունը: Երկու երկրները համագործակցում են նաեւ մեծ գազատարի շինարարության գործում, որը հայտնի է «Թուրքական հոսք» անունով, եւ որը Ռուսաստանին թույլ կտա իր բնական գազը Եվրոպա արտահաել Թուրքիայի եւ Հունաստանի սահմանով, այլ ոչ թե Ուկրաինայով: Աշխարհում բնական գազի խոշորագույն արդյունահանող Գազպրոմը, որը «Թուրքական հոսք»-ի շուրջ պայմանագիրը ստորագրող կողմերից է, վերջերս հայտարարեց, որ նախագիծը հետաձգվելու է»,- գրում է Bloomberg-ը՝ հավելելով, որ Թուրքիան երկրորդ խոշոր շուկան է Գերմանիայից հետո: Այն Ռուսաստանից ավելի շատ է ներկրում, քան ցանկացած այլ երկրից, այդ թվում՝ բնական գազ եւ բենզին:

«Սեպտեմբերի 23-ին Մոսկվայում մզկիթի բացման ժամանակ Էրդողանը կանխատեսեց, որ երկկողմ առեւտրի ծավալները մինչեւ 2020 թվականը կհասնեն 100 մլրդ դոլարի: Մեկ շաբաթ անց ռուսական ավիահարվածները սկսեցին պարբերաբար խախտել Թուրքիայի օդային տարածքը: Էրդողանը նախազգուշացրեց. «Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է գազ ձեռք բերել այլ տեղերից: Ռուսաստանը պետք է լրջորեն մտածի»,- գրում է պարբերականը՝ միաժամանակ հավելելով, որ Իրանը՝ եւս մեկ խոշոր էներգամատակարար, նույնպես սատարում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:

Թուրքիայի եւ Ռուսաստանի բարդ հարաբերությունները, Bloomberg-ի հոդվածի համաձայն, շարունակվել են հինգ դարի ընթացքում. երկու երկրները մրցակցել են Սեւ ծովի եւ Կովկասի տարածաշրջանում ազդեցության համար: «Չնայած Ռուսաստանն ու Թուրքիան վերջին անգամ միմյանց դեմ պատերազմել են Առաջին աշխարհամարտի ժամանակ, նրանք ճակատի տարբեր կողմերում են եղել նաեւ Կորեական պատերազմի եւ Սառը պատերազմի ընթացքում: Հարաբերությունները բարելավվեցին Խորհրդային միության անկումից հետո, երբ նրանք արդեն ընդհանուր սահմաններ չունեին, բայց որոշ տարաձայնություններ մնացին: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որին Ռուսաստանը երկար ժամանակ որպես իր գոյության սպառնալիք էր դիտարկում: Երկու երկրները տարբեր դիրքորոշում ունեին Ուկրաինայի եւ Կիպրոսի, ինչպես նաեւ Սիրիայի հարցում»,- ամփոփել է հոդվածագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ