News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործով դատավճռից Հայաստանի միակ ակնկալիքն այն է, որ դրանում չլինի Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող ձեւակերպում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:

«Մեր հիմնական եւ միակ ակնկալիքը այս դատավարության արդյունքից այն է, որ վճռում չլինի այնպիսի ձեւակերպում, որը ոչ միայն կասկածի տակ կդնի Հայոց ցեղասպանության փաստը, այլեւ քննարկման առարկա կդարձնի, առավել եւս, երբեւէ կհամեմատի այն այլ ցեղասպանությունների հետ»,- ասել է նա:

 Հիշեցնենք, որ 2008թ. Շվեյցարիայի դատարաններից մեկը դատապարտել էր Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։ Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ, եւ անցյալ տարվա դեկտեմբերին  Եվրոպական դատարանը բավարարել էր Շվեյցարիայի դեմ նրա հայցը։ 

Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը։ Ընթացիկ տարվա հունվարի  28-ին    «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական նիստ է տեղի ունեցել։ Հայաստանը  գործում ներգրավված է   (Perincek v. Switzerland, App. no. 27510/08)  որպես երրորդ կողմ։ ՄԻԵԴ-ում մեր երկրի իրավունքները պաշտպանել են հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը, Ամալ Ռամզի Կլունին, Թոբի Քոլիսը:

Այս գործով դատավճիռը կհրապարակի հոկտեմբերի 15-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՏՀ Խորհուրդը կդիտարկի Մոլդովայի հայտը՝ ԵՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի համար
Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ Մոլդովան կարող է ստանալ այդ կարգավիճակը․․․
ՄԻԵԴ-ում Դողու Փերինչեքի գործով Հայաստանի պահանջները լիովին բավարարվել են. Արման Թաթոյան
Թաթոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին...
Ցեղասպանության ժխտումն արգելելու համար ՄԻԵԴ-ը հայերին հրահրում է բռնության. Հ. Սասունյան
Մեծ պալատը հանգեց որոշ անհիմն եզրակացությունների, որոնք անտրամաբանական են եւ առողջ դատողության մեջ չեն տեղավորվում...
ՄԻԵԴ-ը կարծում է՝ Հոլոքոստը ժխտողը ռասիստ է, իսկ Ցեղասպանությունը ժխտողը՝ ո՞չ. Tagesanzeiger
Փաստորեն ՄԻԵԴ-ի համար փարանջա կրելն ավելի օրինական է, քան մի ողջ ազգի ցեղասպանության ժխտումը...
Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն էժանագին շահարկում է. Տիգրան Բալայան
Սա պարզունակ մանիպուլացիա է...
Ամալ Քլունին հիշեցնում է` ՄԻԵԴ–ում խոսքի ազատության ոտնահարման գործերի կեսը հենց Թուրքիայի դեմ է
Փաստաբանի խոսքով` ինքը եւ Ջեֆրի Ռոբերթսոնն այս գործում ներգրավվել են այն պատճառով, որ իրենց մտահոգել է ՄԻԵԴ Ստորին պալատի վճռում առկա գնահատականները...
Ամենաշատ