News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին Երեւանում կայացած հանդիպմանը տարբեր ոլորտներում համագործակցության հարցերի լայն շրջանակ են քննարկել:

Ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հանդիպումն անցել է բարեկամական եւ ջերմ մթնոլորտում, կողմերը հաստատել են հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը, եւ այս այցը լրացուցիչ խթան կհանդիսանա:

Կողմերն ամփոփել են Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արդյունքները, գոհունակություն հայտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունքներից՝ նշելով, որ դրանք միտված էին տարածաշրջանում կայունության հաստատմանն ու համագործակցության նոր հեռանկարների ստեղծմանը:

Այդ համատեքստում քննարկվել են էներգետիկայի (Իրան-Հայաստանի էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարություն), տրանսպորտային ենթակառուցվածքների (Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարություն), գյուղատնտեսության, մշակույթի ոլորտներում համագործակցության հարցեր: Քննարկվել են նաեւ Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները՝ ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության համատեքստում: Իրանական կողմը ԵՏՄ-ի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամություն է հայտնել:

Հոկտեմբերի 15-ին Երեւանում հայ-իրանական գործարար համաժողով կկայանա, որին շուրջ 300 գործարար կմասնակցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը Իրանում ՀՀ առեւտրական կցորդ է նշանակել
Վարչապետ Փաշինյանը Վարդան Կոստանյանին…
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Իրանական մարդասիրական օգնությունը ճանապարհվեց Ալավերդի
Պատմությունն է վկայում, որ մենք՝ երկու երկրների ժողովուրդները, միշտ եղել ենք իրար կողքի՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, և այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանում...
Ակնհայտ է, թե որ պետությունները հանդես չեն եկել այնպիսի հայտարարություններով, ինչ Իրանը. ՀՀ ԱԳՆ. 24news
Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը...
Հայաստանի իշխանությունների և Իրանի միջև խնդիրներ կան․ Սուրեն Պետրոսյան
Իշխանությունը սպասարկում է երրորդ երկրի շահեր, բայց ոչ երբեք ՀՀ շահը, դա անմիջականորեն արտահայտվում է Իրանի հետ հարաբերություններում...
Հայաստանը ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Իրանի դեսպանատուն այցելելուց…
Ամենաշատ