News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Առաջիկա քաղաքական տարում ավելի ակնհայտ կլինեն այս կամ այն ուժերի տրամադրությունները 2012թ. կայանալիք ընտրություններից առաջ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նա ընդգծել է, թե Հայաստանի քաղաքական ուժերը արդեն ներգրավված են աննախադեպ նախընտրական քարոզարշավում: «Առայժմ վաղ է խոսել նոր ուժերի ստեղծման մասին, քանի որ քաղաքական դաշտը լավ խցանված է: Այլ հարց է, որ քաղաքական աղբարկղը նետված շատ ուժեր կփորձեն ակտիվանալ»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ այդ ուժերը հիմնականում նրանք են, ովքեր քաղաքական ծաղրածուների կամ գործ տվողների դեր են խաղում, կամ էլ հյուր են մեծ քաղաքականության մեջ:

Նա հնարավոր է համարել հիմնական քաղաքական խաղացողների շարքերում վերադասավորումները ինչպես կառավարող, այնպես էլ ընդդիմադիր դաշտում: Ընդդիմադիր գործիչը հնարավոր է համարել նաեւ ընտրությունների մոտենալուն զուգահեռ, որոշ ուժերի ընդդիմադիր կեցվածքը, երբ նրանք պարզեն, որ ապագա խորհրդարանում իրենց համար տեղ չկա:

«Եթե Հայաստանում արդար խորհրդարանական ընտրություններ կայանան, Ազգային Ժողովի քաղաքական պատկերը կփոխվի, եւ ներկայիս իշխանամետ ուժերի մի մասը պարզապես չի անցնի խորհրդարան»,- հավաստիացրել է պատգամավորը:

Փոփոխություններ կանխատեսելով կառավարող կոալիցիայի շարքերում, Սաֆարյանը նշել է, որ խորհրդարանական ընտրություններին նրանց միջեւ որոշակի հակասություններ կծագեն վարչական ռեսուրսի օգտագործման ուղղությամբ: Առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն որոշ փոփոխություններ կմտցնի գործընկերների հետ հարաբերություններում: «Ես վստահ եմ, որ 5-րդ գումարման խորհրդարանում «Բարգավաճ Հայաստանն» այլեւս ներկայացված չի լինի նման մեծ կազմով: ՀՀԿ-ն կանի ամեն ինչ, որ կախված չլինի ԲՀԿ-ից»,- նշել է Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ