News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Նախագահական նստավայրի մոտից այսօր՝ նոյեմբերի 16-ին բերման է ենթարկվել «Կարմիր քարտ» քաղաքացիական նախաձեռնության երկու անդամ, որոնք իրենց առաջիկա երթի մասին իրազեկող՝ կարմիր քարտի տեսքով թռուցիկներ են նետել նախագահական նստավայրի դարպասների ճաղավանդակներից ներս: 

Էլեկտրաէներգիայի, գազի, շաքարավազի, ալյուրի ու բենզին գների իջեցման համար պայքարող նախաձենության անդամներից Փայլակ Թեւանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ակցիան 10 րոպե է տեւել, ապա ոստիկանության աշխատակիցներն առանց պատճառաբանության բերման են ենթարկել իրենց ընկերներից Սեւակին եւ Վարազադատ Բարսեղյանին:

«Մենք մի քանի պահանջ դրեցինք, թե ինչու է Հայաստանում էլեկտրաէներգիան, գազը, շաքարավազը, բենզինը թանկ, 10 րոպե տվեցինք, որ նախագահը իջնի ու մեզ պատասխան տա, բայց չիջավ: 10 րոպեն անցնելուց հետո մեր ընկերները գնացին կարմիր քարտեր շպրտեցին զաբոռներից ներս: Էդ պահին ոստիկանները հարձակվեցին ու բերման ենթարկեցին տղաներից երկուսին»,- ասաց Փայլակ Թեւանյանը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ տղաները բերման են ենթարկվել կասկածելի իր նետելու կասկածանքով, ոստիկանության բաժնում նրանք պարզաբանել են, որ թռուցիկներ են նետել, կազմվել է արձանագրություն:

Նշենք, որ նախաձեռնության երթը տեղի կունենա նոյեմբերի 23-ին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ