Երեւանում ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը «Հայոց վահան» կազմակերպության հիմնադիրն է:
Տան խուզարկումից եւ կասկածյալներին տեղափոխելուց հետո տանը հայտնաբերվել են «Հայոց վահանի» դրոշակով դիմակներ:
Նշենք, որ «Հայոց վահանն» իր ֆեյսբուքյան էջում հորդորել էր երիտասարդներին միանալ իրենց եւ միասնաբար պայքարել ազգի համար:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի փոխանցմամբ, ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: