News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունն արտագնա նիստով անցկացնելը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ դատաքննության հրապարակայնության վրա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

«Արտագնա նիստ հրավիրելու բոլոր գործնական եւ իրավական հիմքերը մենք ունենք: Այսօր էլ բազմաթիվ նիստեր ՀՀ տարածքում հրավիրվում եւ անցկացվում են զորամասերում: Դա երբեք չի կարելի դիտել որպես հրապարակայնությունը խոընդոտող հանգամանք»,- ասաց Կոստանյանը:

Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ անկախ նրանից, թե որ դատարանում է ընթանում դատաքննությունը, հրապարակայնությունը նույն կերպ է երաշխավորում՝ դահլիճի չափերով պայմանավորվող ներկաների քանակությամբ եւ լրատվամիջոցների ներկայությամբ:

«Դատարանը պետք է որոշում կայացնի լրատվամիջոցների մասնակցությունը թույլ տալու կամ թույլ չտալու կապակցությամբ»,- ասաց դատախազը:

Նշենք, որ Պերմյակովի գործով դատական առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին: Նիստը տեղի կունենա Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ