News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում այսօր՝ հունվարի 29-ին, շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հերթական դատական նիստը:

Այսօր ցուցմունք են տալիս տուժողի իրավահաջորդները: Ավետիսյանների դուստր Լուսինե Ավետիսյանը միջնորդեց, որ հրապարակվի իր նախաքննական ցուցմունքը:

Լուսինե Ավետիսյանն իր ցուցմունքում պատմել է, որ ամեն առավոտ բջջային հեռախոսով զրուցել է ընտանիքի անդամների հետ, սակայն 2015թ. հունվարի 12-ին զանգահարել է հորը, ապա եղբորը, սակայն ոչ ոք զանգերին չի պատասխանել: Ավետիսյանների դուստրը դաժան սպանության մասին իմացել է հեռուստատեսությամբ: Լուսինե Ավետիսյանը պատմել է նաեւ, որ ռուսական ռազմաբազայի հետ որեւէ առնչություն չեն ունեցել, գործով մեղադրյալին չի ճանաչել, միեւնույն ժամանակ կարծիք է հայտնել, թե նա միայնակ գործել չէր կարող:

Լուսինե Ավետիսյանի ամուսինը՝ Եգոր Ադամյանը, նույնպես միջնորդել է ընթերցել իր նախաքննական ցուցմունքը, որի համաձայն՝ ինքը սպանության մասին իմացել է կնոջ հարազատներից մեկից: Ավետիսյանների մյուս դստեր՝ Անահիտ Կոշտոյանի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ ինքը մոր հետ խոսել է դեպքի նախօրեին:

«Այդ օրը զանգեցի, մայրս չպատասխանեց, հետո ցերեկը մեր տուն եկավ քույրս Երեւանից ու պատմեց... Ընտանիքս որեւէ մեկի հետ թշնամություն չի ունեցել»,- հավելել է Անահիտ Կոշտոյանը:

Դատական նիստը շարունակվում է:

Նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ