News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում սպանված Ավետիսյանների հետ նույն բակում բնակվող նրանց ազգականուհու` Կարինե Ավետիսյանի, նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքները հակասում են իրար: Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները այսօր` հունվարի 29-ին, ընթացող դատական նիստին առնվազն 2 այդպիսի հակասություն մատնացույց արեցին: Մասնավորապես` փաստաբան Երեմ Սարգսյանը նկատեց, որ իր նախաքննական ցուցմունքում 2015թ. փետրվարի 6-ին Կարինե Ավետիսյանը  ասել է, որ դրսի դռան պտտվող բռնակը միշտ փակ է եղել, բայց ցանկացած մարդ կարող էր պտտելով այն բացել, միչդեռ այսօր դատարանում վկան նշել է, որ այդ բռնակը դժվար է բացվում: Նախաքննական ցուցմունքում վկան նաեւ նշել էր, որ տոնական օրերին դրսի դուռը միշտ բաց է եղել, մինչդեռ այսօր դատարանում ասել է, որ այն փակ է եղել: Վկան նաեւ հակասական ցուցմունք է տվել այն մասին, թե գիշերը «գմփոց» լսելով տնից դուրս գալուց հետո քանի րոպե է դրսում մնացել: Նշենք, որ Կարինե Ավետիսյանի պատմելով ինքը դուրս է եկել, սակայն մութ է եղել, վախեցել է գնալ հորեղբոր որդու  տուն, նրանց տան լույսերն անջատված են եղել եւ ինքը որեւէ կասկածելի բան չնկատելով վերադարձել է տուն:

Ավելի վաղ վկայի ցուցմունքներում հակասություններ էր նկատել նաեւ փաստաբան Լուսինե Սահակյանը, մասնավորապես` նախկինում վկան ասել էր, թե դուրս գալով լսել է փոքրիկ Սերյոժայի լացի ձայնը, սակայն դատարնում ասել էր, թե լացի ձայն չի լսել եւ միայն փաստաբանի ճշտող հարցից հետո էր ընդունել, որ լսել է երեխայի լացի ձայնը, սակայն, դա իր մոտ որեւէ կասկած չի առաջացրել:

Նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալ Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր էր ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության, ավազակության և Հայաստանի պետական սահմանը հատելու փորձի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ