News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի լսումները հետաքրքիր զարգացումներ են ստանում:

Մասնավորապես, դատարանի դատավոր, նիդերլանդացի Էգբերտ Մայերը տրամաբանական հարց է հղել Ադրբեջանի ներկայացուցիչներին: «Եթե, ինչպես Ադրբեջանն է պնդում, ԼՂՀ-ն եւ նրա հարակից տարածքները գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո, ապա ինչո՞ւ է հրադադար հաստատելու համար եռակողմ համաձայնագիր կնքվել»,- հարց է տվել նա: Հարցը, բնականաբար անպատասխան է մնացել ադրբեջանցիների կողմից:

Մինչ այդ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը փաստարկել էր, որ Լեռնային Ղարաբաղի եւ նրա հարակից տարածքների վրա Հայաստանը որեւէ իշխանություն չունի, իսկ այնտեղ վերահսկողությունը պատկանում է  ԼՂՀ իշխանություններին:

Նշենք, որ այսօր ՄԻԵԴ-ում սկսվել է  երկու գործի քննությունը: «Չիրագովներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով հայցվոր ադրբեջանցի ընտանիքը պնդում է, որ «հայկական օկուպացիայի» հետեւանքով Լաչինում կորցրել է իր տունը, ունեցվածքը եւ զրկվել այն տեսանելի ապագայում օգտագործելու, ժառանգելու կամ զարգացնելու հնարավորությունից, քանի որ Հայաստանի կառավարությունը շարունակում է մերժել նրանց դիմումները` Լաչին վերադառնալու վերաբերյալ։

Մյուս ներկայացրել է Շահումյանի շրջանի Գյուլիստան բնակիչ Մինաս Սարգսյանի ընտանիքը, որը 1992թ. հունիսին ստիպված է եղել լքել իր հայրենի գյուղը եւ փասխատական դառնալ: Սարգսյանները փոխհատուցում են պահանջում փախուստի ժամանակ իրենց գույքի կորստի համար: Նրանք նշել են, որ Ադրբեջանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում նաեւ գյուղի մշակույթի հուշարձանների, իրենց նախնիների գերեզմանների ավիրման համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ