News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է երկրի ցամաքային սահմանի ամբողջ երկայնքով պարիսպ կառուցել ահաբեկչությունից, հանցավորությունից եւ անօրինական ներգաղթից պաշտպանվելու համար: 

Որպեսզի օղակը փակվի: Իսրայելին ըստ էության մնացել է պարսպապատել Հորդանանի հետ սահմանը, որտեղ արդեն բաժանարար կառույցներ են կառուցվում: 

«Ի վերջո, Իսրայելը, ինչպես տեսնում եմ, բոլոր կողմերից շրջապատված կլինի անվտանգության պարսպով: Ինձ կհարցնեն.  «Արդյո՞ք մենք իրականում ամբողջ Իսրայելն ենք շրջապատում պարսպով»: Այո, միանշանակորեն: Այն շրջապատում, որում մենք ենք ապրում, պիտի մեզ պաշտպանենք գիշատիչներից», — ասել է Նեթանյահուն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նման եղանակով Իսրայելն արդեն պարսպապատել է սահմանները Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Գազայի սեկտորի, մասնավորապես` Հորդանան գետի Արեւմտյան ափի հետ: Անցյալ տարի սկսվել էր Հորդանանի հետ` ամենահանգիստ, բայց ամենախոցելի սահմանի վրա պարսպի կառուցումը:  Դրա առաջին` 30 կիլոմետրանոց հատվածը կձգվի իսրայելական հարավային Էյլաթ քաղաքից դեպի հյուսիս` Տիմնա բնակավայր, որտեղ նոր միջազգային օդանավակայանի շինարարություն է սկսվել: 

«Մենք մեր երկրի բոլոր սահմանների երկայնքով անվտանգության պարսպի կառուցման բազմամյա ծրագիր ենք նախապատրաստում, որպեսզի մեզ պաշտպանենք Մերձավոր Արեւելքում, ինչպիսին որ այն է այժմ եւ ինչպիսին ակնկալում է լինել… Դրան ի հավելումն, մենք Հուդայում եւ Սամարիայում (Հորդանան գետի Արեւմտյան ափը) անվտանգության պարսպով ներթափանցումը կանխարգելող ծրագիր ենք նախապատրաստում», — նշել է կառավարության ղեկավարը: 

«Դա միլիարդավոր շեքելներ արժե, դրանք բազմաթիվ տարիների ծախսեր են, բայց այդ ծրագիրը կիրականացվի հանուն Իսրայելի անվտանգության», — հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում
Ծովային շրջափակում Գազայի հատվածում...
Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետը շարունակելու է հարվածները...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համապատասխան բանաձեւ է ընդունել...
Ամենաշատ