News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի պետի տեղակալ Սերգեյ Մերզլիկինը դատարանում Ավետիսյանների սպանության գործով ցուցմունք է տվել։

Վկայի խոսքից պարզ է դառնում, որ 2015թ. հունվարի 12-ին նրան 102-րդ բազայի պետը հայտնել էր, որ պահակակետից զենքով փախուստ է կատարել զինծառայող Պերմյակովը։ «Նրանք ինձ խնդրեցին հետախուզման համար խուզարկու շուն տալ։ Մոտակա ուղեկալից տրամադրվեց լավագույն շունը եւ պատրաստված հրահանգիչ՝ սպա Խաչատրյանը։ Հասնելով պահակատեղ՝ մենք շանը հետքի վրա հանեցինք, սաղավարտից հոտի նմուշներ վերցրինք եւ սկսեցինք որոնումները։ Հասնելով տներից մեկին՝ (Ավետիսյանների տուն խմբ.) դռան մոտ հայտնաբերեցինք նրա հետքերը։ Ավելի ուշ եկան ոստիկանության ներկայացուցիչները, որից հետո սպային եւ շանը ուղարկեցինք սահման, իսկ ես եկա իմ աշխատավայր։

Նույն օրը՝ ժամը 12-ի սահմաններում (գիշերը խմբ.) Խաչատրյանից զանգ ստացվեց այն մասին, որ նա ուղեկալի թիկունքում շարժվող լույս է տեսնում։ Ես հերթապահ մեքենա եւ սպաներ կանչեցի եւ մեկնեցի ուղեկալ։ Այդ ժամանակ Խաչատրյանը զեկուցեց, որ անհայտ մեկին է տեսնում, որը շարժվում է փշալարերի ուղղությամբ։ Հրամայեցի քողարկվել եւ նրան հնարավորինս մոտ թողնել։ Ընդ որում, այնպես քողարկվել, որ մոտեցողը հասնի անմիջականորեն ազդանշանային համալիրի մոտ։ Ճանապարհին Խաչատրյանը բազմիցս զեկուցել է իրավիճակի մասին, որ ձերբակալվել է անհայտ անձ՝ քաղաքացիական հագուստով, ով նկարագրությամբ նման է դասալիք Պերմյակովին։ Երբ մենք ժամանեցինք դեպքի վայր, նա կապված պառկած էր։ Խուզարկեցինք, վերցրինք իրերը, դրեցինք առանձին փաթեթի մեջ։ Կարճ ճանապարհով նրան հասցրինք սահմանապահ ջոկատ՝ ինքնությունը հաստատելու համար, քանի որ նա փաստաթղթեր չուներ։ Բժշկական վկայություն է անցկացվել, կազմվել ակտ, եւ 10 րոպեի ընթացքում նրան իրերով հանձնել են բազայի հրամանատարին»,- ասաց վկան։

Պարզաբանող հարցին, թե նա իրավունք ուներ արդյոք առանց Հայաստանի ոստիկանության ծանուցման, օպերատիվ գործողություններ իրականացնել Գյումրիի տարածքում, վկան զարմանք է հայտնել՝ ասելով, թե հարցն իր համար անհասկանալի է, քանի որ Սահմանային վարչությունը միշտ ակտիվորեն համագործակցում է  Հայաստանի իրավապահների հետ։ Նրա խոսքով՝ նա բազայի եւ շտաբի պետին հարցրել է, թե ոստիկանությունը տեղյակ է արդյոք, եւ իրեն վստահեցրել են, որ ոստիկանությանը տեղյակ են պահել։ «Քանի որ փախել էր բազայի զինվորը, տեղյակ պահելու իրավասությունը բազային է ոչ թե իմը, ում կանչել էին օգնության համար»,- պարզաբանեց վկան։

Փաստաբանների հարցին, թե սահմանապահները ում պետք է հանձնեին ձերբակալվածին, վկան նշել է, որ այս դեպքում ձերբակալվել էր առանց փաստաթղթերի մարդ, որին հետախուզում էին դասալքության համար։ Անհրաժեշտ էր ինքնության հաստատում անցկացնել, ինչը եւ արվել է 102-րդ բազայի հրամանատարի եւ ՀՀ ոստիկանների ներկայությամբ։

Փաստաբան Լուսինե Սահակյանը փորձել է պարզել, թե ինչպես է ստացվել, որ սահմանապահ ջոկատի պետի տեղակալը ամբողջ օրվա ընթացքում, երբ ընթանում էին Պերմյակովի որոնումները, տեղյակ չի եղել, որ զինվորը կասկածվում է սպանության  մեջ։ Վկան ասել է, որ ինքը գիտեր, որ ընտանիք է սպանվել։ Գլխի էր ընկնում, որ Պերմյակովը կարող է կապ ունենալ։ «Սակայն մթության մեջ քաղաքացիական հագուստով եւ առանց փաստաթղթերի մարդ ձերբակալելիս ես հիմա էլ չեմ կարող 100 տոկոսով պնդել, որ դա այդ նույն մարդն է։ Որովհետեւ անհրաժեշտ է հաստատել ինքնությունը, ինչը եւ արվել է»,- նշեց վկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ