News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավարության նկատմամբ հասարակայնության հետաքրքրությունն օրեցօր թուլանում է:

Կայազորային դատարանի դահլիճը, որտեղ ընթանում է դատավարությունը, յուրաքանչյուր հաջորդ նիստին ավելի ոււ ավելի «ընդարձակ» է դառնում: Մարտի 4-ի նիստին դահլիճում հիմնականում ոստիկաններ ու լրագրողներ էին:

Հիշեցնենք, որ դահլիճի փոքր չափերն էին հիմնական պատճառը, որ պահանջում էին նիստերը տեղափոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս պահին դրա անհրաժեշտությունն այլեւս չի նկատվում:

2015 թ. հունվարի 12-ի լուսաբացին հանցագործը Գյումրիում սպանել էր Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Փոքրիկ Սերյոժային հանցագործը փորձել էր սվինով սպանել: Բժիշկները յոթ օր պայքարեցին վեց ամսական երեխայի կյանքի համար՝ նա երկու վիրահատություն տարավ, սակայն հունվարի 19-ին մահացավ: Սպանության իրականացման մեջ մեղադրվում է 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Կայազորային զինվորական դատարանը, որը ենթակա է ՌԴ Հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանին, արդեն Պերմյակովին 10 տարվա ազատազրկման է դատապարտել՝ դասալքության ու զենքի ապօրինի պահման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ