News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մեկնել է արտասահման՝ կարճատեւ արձակուրդի, որի ընթացքում նաեւ բժշկական հետազոտություն կանցնի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

«ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաև բժշկական հետազոտություն:

Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը»,- գրել է Արսեն Բաբայանը:

Նշենք, որ Գալուստ Սահակյանը փետրվարի 17-ին տեղափոխվել էր հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ