Թուրքիայի մայրաքաղաքում մարտի 13-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացածների թիվն աճում է։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մուեզինօղլուն հայտնել է, թե պայթյունի վայրում մահացել է 30, հիվանդանոցում՝ 7 քաղաքացի։  Նա շեշտել է, թե պայթյունի հետեւանքով վիրավորված 122  քաղաքացի բուժում են ստանում հիվանդանոցներում։

Նշենք, որ մարտի 13-ին, Անկարայի Քըզըլայի շրջանում ռումբով բեռնված մեքենան բախվել է մի ավտոբուսի եւ պայթել: Դեռեւս տեղեկություն չկա, թե որ կազմակերպությունն է իրականացրել պայթյունը։