Մոսկվան ըստ գործերի կդատի Թուրքիայի նոր կառավարության աշխատանքի մասին, հարցը կառավարության կազմը չէ, այլ որդեգրած ուղին: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ըստ գործերի ենք դատում: Կողմնորոշվում ենք ոչ միայն կազմի փոփոխությամբ, այլեւ կառավարության որդեգրած ուղիով, այդ թվում` Ռուսաստանի եւ գլոբալ հարցերի վերաբերյալ, - ասել է Զախարովան: Կդատենք ըստ գործերի»: