News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն պետք է դիտարկի Բալթյան տարածաշրջանում մարտական օդանավերի քանակի աճի հարցը եւ Ռուսաստանի զսպման համար Patriot ԶՀՀ տեղակայելու պլանը: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատար Ռիխո Տերասը:

Նա կարծում է, որ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի 4 գումարտակների տեղակայումը բավական չէ, եւ Էստոնիայում, Լատվիայում ու Լիտվայում ՀՕՊ ուժերի ցածր մակարդակ է նկատվում:

«Շատ մեծ նշանակություն ունի ինքնապաշտպանության պատրաստ լինելու մեր կարողությունը: Մեզ անհրաժեշտ են ՀՕՊ օբյեկտներ»,- ասել է Տերասը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն իրեն օպորտունիզմի գիրկն է գլորում: «Եթե նրանք ինչ-որ մի հնարավորություն ունեն, ապա պատուհանից էլ խցկվում են դա օգտագործելու համար»,- ասել է գեներալը:

Բացի այդ, Տերասը վստահ է, որ ՆԱՏՕ-ն պետք է տարածաշրջանում հասանելիության արգելակափակման եւ սահմանափակման համակարգ (A2AD) կիրառի, որի սեգմենտները կլինեն երկիր-երկինք հրթիռային սարքավորումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Բայդենը Սթոլթենբերգի հետ քննարկել է իրավիճակն Ուկրաինայում եւ Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում
Նախագահը ողջունել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցելու և գործընկերային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ