News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


  Մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո առաջին անգամ այս գիշեր ադրբեջանական կողմը գնդակոծել է Հայաստանի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Գնդակոծման հետեւանքով վնասվել են տանիքներ ու պատուհաններ, իսկ էքսկուրսիայից վերադարձող դպրոցականները ստիպված են եղել մոտ 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում՝ անվտանգությունից ելնելով: Գյուղում այս պահին հանգիստ է:

Հունիսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցի կնոջ վերաբերյալ տեղեկություններ են հայտնվել ադրբեջանական մամուլում: Մասնավորապես, ադրբեջանական կողմը պնդում է, որ այդ կինը հոգեկան խնդիրներ ունի, հաշվառված է դիսպանսերում, ծնունդով Վրաստանից է, մշտական բնակության վայր չունի, գյուղից գյուղ է անցնում եւ գուշակություն անում: Ադրբեջանական մամուլը հաղորդում է, որ 39-ամյա կինը Գաթիբա է  Ալեքպերովան է, մինչդեռ կինը հայկական կողմին ներկայացել է այլ անուն-ազգանունով:

Հունիսի 6-ին Ստեփանակերտում բռնության ենթարկված ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը համոզված է, որ իր հետ կատարվածն ունի քաղաքական շարժառիթ:  NEWS.am-ի հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ ինքը ճանաչում է իրեն ծեծի ենթարկողներից 7-ին, որոնց անուններն առաջիկայում կներկայացնի ոստիկանություն: Բացի դրանից՝ դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերը տեսագրել են ամեն ինչ:   

Ինչ վերաբերում է օրերս Արցախ վերադարձած Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե Հայկ Խանումյանը ղալաթ է անում, որ առաջարկում է իրեն պաշտպանության նախարար նշանակել, պատգամավորը պատասխանել է:  

Նշենք, որ Հայկ Խանումյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:Ծեծի առնչությամբ հարուցված քրեական գործով դեռեւս ոչ ոք չի ձերբակալվել:

Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու դեպքում Հայաստանը չի կորցնի իր օդային տարածքի անկախությունը՝ ասել է Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ծրագրի առնչությամբ հնչող մտահոգություններին: Ավելին՝ նրա խոսքով՝ այն մեծացնելու է Հայաստանի անվտանգությունը: Ղարաբաղի տարածքում Հայաստան-Ռուսաստան ՀՕՊ համաձայնագիրը չի գործելու:

2015թ. բյուջեի կատարողականի քննարկմանը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման անհրաժեշտության հարցը: Ըստ պատգամավորի, ժամանակն է՝ նրա ձեւակերմամբ, պոմիդորահեն տնտեսությունից անցում կատարել դեպի ռազմական արդյունաբերության:

  ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հիշել է պաշտոնյաների եւ պատգամավորների կեղծ հայտարարագրերի մասին: Մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարը, նրա խոսքով, իրական կլիներ, եթե ստուգեին՝ ինչպես են պաշտոնյաների հարազատները մեկ տարվա ընթացքում միլիոնատեր դառնում:

Ինչպես նախօրեին հայտարարել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այսօր աշխատանքից ազատվել է գյուղատնտեսության նախարարության միանգամից երեք փոխնախարար՝ Գառնիկ Պետրոսյանը, Սամվել Գալստյանն ու Գրիշա Բաղիյանը: Նրանց փոխարեն ոչ ոք չի նշանակվելու: Ազատված փոխնախարարների պնդմամբ, իրենք չգիտեն, թե ինչու են զրկվել աշխատանքից: Գրիշա Բաղիյանի խոսքով՝ ինքը որեւէ թերացում չի արել, իսկ 13 տարի նախարարությունում աշխատած Սամվել Գալստյանը չի ցանկացել մեկնաբանել վարչապետի որոշումը, նշել է միայն, որ իր թոշակի անցնելու ժամանակն էր:

 Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ավտոտեխզննության կեղծ կտրոններ տպող եւ իրացնող խմբի: Հայտնաբերվել է 1000-ից ավելի կեղծ կտրոն, նաեւ տպարանը, որտեղ պատրաստվել են դրանք: 9 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից ութի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել: Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում տեխզննման կտրոնները ձեռք բերել միայն սահմանված կարգով բացառապես հայաստանյան բանկերից:

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով  3 կասկածյալ կա, որոնցից մեկը ձերբակալվել է, իսկ երկուսը հետախուզման մեջ են: Ձերբակալվածը Երեւանի Էրեբունի փողոցի բնակիչ 26-ամյա Խաչիկ Կոսյանն է, իսկ հետախուզվողները նույն փողոցի բնակիչներ՝ 23-ամյա Արտաշես Չիչոյանն ու 26-ամյա Արարատ Նիկողոսյանը:  Խաչիկ Կոսյանը ԴԱՀԿ աշխատակից է, իսկ մյուս երկուսը չէին աշխատում: Խաչիկն ամուսնացած է Արտաշեսի քրոջ հետ: Հարեւանների խոսքով՝ երիտասարդները մանկության ընկերներ են, թաղային հեղինակություններ, 6 տարի առաջ  Խաչիկը վրաերթի էր ենթարկել երկու երիտասարդ աղջիկների, որոնք այնուհետեւ կրկնակի վրաերթի ենթարկվելուց հետո մահացել էին։ Հիշեցնենք, որ օրերս Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանը ծեծի էր ենթարկվել մոր աչքի առջեւ, երբ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն էր արել երեք երիտասարդի: Ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը տեղում մահացել էր։ Ծեծի ենթարկողները փախուստի էին դիմել:

Նոր զարգացումներ նորածնին վաճառելու գործով. հունիսի 8-ին ձերբակալվել են «Արմենիա» հիվանդանոցի մանկաբարձ Կարինե Անտոնյանն ու «Արամյանց» բժաշկական կենտրոնի բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը: Վերջինիս օգնությամբ էր ապրիլին Ալլան իր երեխային վաճառել 5 հազար դոլարով, որից երկու հազար դոլարը տվել էր բուժքրոջը: «Արմենիա» բժշկական կենտրոնից NEWS.am-ի հետ րույցում վստահեցրել են, որ մյուս ձերբակալվածը՝ Կարինե Անտոնյանը, առք ու վաճառքի հետ կապ չուանի, պարզապես ծնունդն ընդունած մանկաբարձն է:

«Արմավիր» բժշկական կենտրոնի բշկուհին է դատապարտվել, գինեկոլոգ Հասմիկ Հակոբյանին դատարանը մեղավոր է ճանաչել մեծամորցի հղիի մահվան մեջ եւ դատապարտել երկու տարվա պայմանական ազատազրկման:Նարինե Շարոյանը մահացել է հուլիսի 1-ին: 3 օր առաջ 28-ամյա կինը թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն, հոսպիտալացվել ինֆեկցիոն բաժանմունքում, որտեղ էլ վիճակը վատացել էր: Կեսարյան հատումից հետո նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր: Ըստ փորձագետների՝ եթե Հասմիկ Հակոբյանը հղիին ինֆեկցիոն բաժանմունք չուղարկեր եւ պատշաճ հսկողության տակ պահեր նրան, կնոջ կյանքը հնարավոր կլիներ փրկել:

 Հայտնի է դարձել Արցախի Քաշաթաղի «Տաք ջրեր» կոչվող լճում 3 երիտասարդի խեղդվելու պատճառը: Նախնական վարկածը հաստատվել է՝ նրանք խեդդվել են լճից դուրս եկող գազից: Վերջին շրջանում ջուրը լճում պակասել էր, իսկ գազը՝ ավելացել, ջուրը մտնելուց կարճ ժամանակ անց երիտասարդները խեղդվել են: «Տաք ջրերում» դրանից հետո լողալն արգելվել է:

Դոլարն ու ռուբլին մի քիչ թանկացել են, իսկ եվրոն ու ֆունտը՝ թուլացել:  Այսպիսով՝ դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 478, ռուբլունը 7.47, եվրոյինը՝ 543, իսկ ֆունտինը՝ 692 դրամ:

Երեւանում հունիսի 10-ին երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:Առաջիկա գիշերը կլինի +13+15, իսկ վաղը ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ