Թուրքիայի դատախազությունը վերաբացել է ռուսական Սու-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանությանը մասնակցության մեջ կասկածվող Ալփարսլան Չելիքի դեմ քրեական գործը: Չելիքը բանտից ազատ է արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: Այս մասին Reuters-ին հաղորդել է թուրք մի պաշտոնյա, որը չի ցանկացել նշել անունը:
Ըստ ՌԲԿ-ի, այն մասին, որ «Թուրքիայի քաղաքացու դեմ, որի անունը կապում են ռուս օդաչուի մահվան հետ», հետաքննություն է անցկացվում, հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա այդ մասին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում, որի մասին հայտնի դարձավ հունիսի 27-ին:
Մի քանի ժամ առաջ Ալփարսլան Չելիքը, որը Թուրքիայի աջակցությունը վայելող թուրքմենների կողմից կռվում է Սիրիայի կառավարական զորքերի դեմ, ազատ է արձակվել Իզմիրի բանտից: Hurriyet պարբերականի փոխանցմամբ, Չելիքին արգելել են հեռանալ երկրից: