News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Դժբախտ դեպք է տեղի ունեցել Սեւանում։ Լճի հարակից տարածքում գտնվող լողավազաններից մեկում 7-ամյա աղջիկ է խեղդվել: Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Վերնիսաժի հարակից տարածքում շաբաթ եւ կիրակի օրերին հնամաշ եւ ձեռագործ իրեր վաճառողներն այլեւս այդ տարածքում առեւտուր չեն անի։ Քաղաքապետարանի որոշումով նրանք տեղափոխվել են «Հրազդան» տոնավաճառ, իսկ ձեռագործ իրեր վաճառողները՝ Վերնիսաժի տարածք: Առեւտրականները դժգոհ են այս որոշումից. Հրազդան տոնավաճառ զբոսաշրջիկներ չեն գալիս, առեւտուրը քիչ է։  Նրանք այսօր բողոքի ակցիա են արել՝  պահանջելով թույլ տալ իրենց շարունակել աշխատել նախկինի պես: Քաղաքապետարանի ներկայացուցիչը, սակայն, նրան տեղեկացրել է՝ որոշումը կայացված է եւ բեկանման ենթակա չէ։

Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո կտրուկ բարձրացրել են դեպի Ռուսաստան ավիատոմսերը։ Մասնավորապես, տուրիստական գործակալություններից մեկից NEWS.am-ին հայտնել են, որ Լարսի անցակետի փակվելուց հետո դեպի Մոսկվա ավիատոմսի արժեքը 200 հազար դրամ է դարձել։ Գործակալությունում նաեւ ասել են, որ այդ ուղղությամբ մենաշնորհային դիրք ունեցող «Աերոֆլոտը» կրկնակի թանկացրել է տոմսերը դեպի Ռուսաստանի բոլոր քաղաքներ։ Օրինակ, դեպի Սոչի ավիատոմսի արժեքը երկու ամիս առաջ եղած 60-70 հազար դրամից դարձել է 120 հազար դրամ:

Երեւանում տեղի է ունեցել colour party` գույների երեկույթ։ Սա Հնդկաստանից եկած տոն է, որի ընթացքում երիտասարդները պարում են դիջեյական երաժշտության տակ եւ միմյանց վրա գունափոշի նետում։

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ կդառնա արդեն այս հանգստյան օրերին: Հայաստանի հավաքականի ավագը Մանչեսթեր կժամանի հուլիսի 1-ին: Բուժզննում անցնելուց հետո Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 42.5 միլիոն եվրո կվճարի 27-ամյա Մխիթարյանին ձեռք բերելու համար։ Անգլիական ակումբում նա ստանալու է տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ։

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն այսօր աճել են, ռուբլունը անփոփոխ է մնացել , իսկ ֆունտինը՝ նվազել: Եվ այսպես դոլարն այսօր արժեցել է 475, ռուբլին՝ 7.35, եվրոն՝ 526, իսկ ֆունտը՝ 627դրամ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, իսկ վաղը ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն։ Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ