Ֆրանսիայի Նիս քաղաքում մարդկանց ամբոխի մեջ մխրճված բեռնատարի վարորդին ոստիկանությունը գնդակահարել է: Այս մասին լրագրողներին հաղորդել է Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Սեբաստիեն Յումբերը:

Նրա խոսքով՝ նախնական տվյալներով, մի քանի տասնյակ մարդ է զոհվել: ՏԱՍՍ-ը հաղորդում է շուրջ 100 վիրավորի մասին: