News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի բնակչության թվով հինգերորդ բնակավայում՝ Նիսում, տեղի ունեցած ահաբեկչությունը Ֆրանսիայի ոստիկանությանն ուղղված հարցերի փոթորիկ է առաջացրել: RFI-ի փոխանցմամբ՝ Facebook սոցցանցում Նիսի բնակիչներից շատերը, մասնավորապես նրանք, ովքեր երեկ եղել են Անգլիական ափին, հարց են տալիս, թե ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ:

Ահաբեկչի բեռնատարը կարողացել է ընթանալ երկու կիլոմետր՝ մինչ ոստիկանները հաջողել են նրան գնդակահարել: Համացանցի շարքային օգտատերերը, ինչպես նաեւ ֆրանսիական բոլոր հրատարակությունների լրագրողները հարց են տալիս՝ ինչպե՞ս է քաղաքի ամենապաշտպանված հատվածը, որն ամեն տարի ազգային տոնի օրը գտնվում է ոստիկանության հսկողության տակ, նման հարձակման ենթարկվել: Ինչպե՞ս է վիթխարի բեռնատարը անցել երկու կիլոմետր, երբ նրա ընթացքի մեկնարկի վայրը արգելափակված էր հատուկ պատնեշով: Ինչպե՞ս է բեռնատարը կարողացել խփել մարդկանց, ապա արագություն հավաքել եւ երկու կիլոմետր ընթանալով ճզմել նրանց: Եվ ինչո՞ւ այդ ընթացքում ոչ մի ոստիկան չի եղել: Իսկ ամենագլխավորը՝ ինչո՞ւ նրանցից ոչ մեկը չի եղել փողոցի արգելապատնեշների մոտ, որտեղից բեռնատարը կարող էր ափ մտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շրջանառության մեջ կդրվեն «Մարտի 1-ի» և ՊՊԾ գնդի գրավման ժամանակ տուժածներին հատուցում տալու օրինագծերը. Ալեն Սիմոնյան
Եվ, վերջինը այս պահի դրությամբ, կվերաբերվի «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքին...
Հացադուլից 5 օր անց իմ ամուսնուն բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Սարի թաղի գործով կալանավորվածի կին
Հացադուլն ավելի է վատացնում նրա առողջական վիճակը...
Սարի թաղի գործով 10 կալանավորվածների հարազատները կրկին դատախազության դիմաց են
Նստացույցը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջը կատարվի...
Հռոմի Պապը հանդիպել է Նիսի ահաբեկչության զոհերի հարազատների հետ
Ես ուզում եմ կիսել ձեր ցավը, որն ավելի է սաստկանում, երբ ես մտածում եմ...
Նիսում ահաբեկչության հետեւանքով տուժածների ուղեւորությունը Վատիկան սկանդալի պատճառ է դարձել
Արդյոք տարբեր կրոնների ներկայացուցիչները պետք է ակնկալեն, որ իրենց համար կվճարեն ուղեւորություն դեպի Երուսաղեմ, Մեքքա կամ Բենարես» — իրենց հարց են տալիս ասոցիացիայում...
Ֆրանսիայում Նիսի ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով 8 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածները ֆրանսիացի եւ թունիսցի տղամարդիկ են: Նրանց հարցաքննում են...
Ամենաշատ