News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Արցախում զինծառայող է վիրավորվել: 20–ամյա Հայկ Համբարձումյանը վիրավորվել է հոկտեմբերի 7-ի առավոտյան՝ հակառակորդի կրակոցից։ Գիշերը ադրբեջանական կողմը հերթական անգամ ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը: Հայ դիրքապահների ուղղությամբ հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր, «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան, ՀԱՆ-17 նռնականետ: Արցախի պաշտպանության բանակը պատասխան գործողությունների է դիմել:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը Վանաձորում կպաշտպանի «Լուսավոր Հայաստանից» քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանին: Այս մասին հայտնի է դարձել երեկ երեկոյան, «Հայկական վերածննդի» եւ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարների հանդիպումից հետո: Այս կոալիցիային որոշել է միանալ նաեւ ԲՀԿ-ն: Հարցն այսօր խորհրդարանական ճեպազրույցների հիմնական թեման է եղել:

Լրագրողներին հետաքրքրել է, մասնավորապես, հարցը, թե «Լուսավոր Հայաստանին» միացած ուժերը որքանո՞վ են վստահ, որ իրենց կուսակիցները կհետեւեն կայացված որոշմանը եւ հոկտեմբերի 10–ին կայանալիք փակ գաղտնի քվեարկության ժամանակ իրենց ձայնը կտան Քրիստ Մարուքյանին։ Ե՛վ «Բարգավաճ Հայաստան»-ում, ե՛ւ «Հայկական վերածնունդ»-ում վստահ են կուսակցական կարգապահության հարցում:

ՀՀԿ խմբակցության ղեկավարին ընդդիմության միավորվելու եւ հավանական հաղթանակի լուրը չի վախեցնում: Վահրամ Բաղդասարյանը համոզված է. եթե ընդդիմությունը հաղթի, դա նաեւ Հանրապետականի հաղթանակը կլինի:

Լրագրողներին հետաքրքրել է նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու առաջադրված Արկադի Փելեշյանի մասնակցությամբ միջադեպը: Դիտարկմանը, որ համացանցում Ավետարանական եկեղեցու առաջնորդին ծեծի ենթարկելու տեսանյութ է տարածվել, Մհեր Շահգելդյանը պատասխանել է, որ կադրերում միայն երեւում է, թե ինչպես է Փելեշյանը ներս մտնում: Նրան նաեւ հարցրել են՝ արդյոք Փելեշյանին առաջադրելիս տեղյակ են եղել, որ նա մականունավոր թաղային հեղինակություն է:

Իսկ ԲՀԿ-ին չի հուզում փաստը, որ համագործակցելու են մի ուժի հետ, որի ներկայացուցիչը ընտրությունների պատճառով մարդ է ծեծել:

Լյովա Խաչատրյանին հարցրել են նաեւ կուսակցության ղեկավար կազմի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպման եւ քաղաքականություն նրա հնարավոր վերադարձի մասին։ Նա, ըստ էության, չի հերքել հանդիպման լուրը, միայն տարակուսանք է հայտնել, որ նման հանդիպումը զարմանք է առաջացնում: Ասում է՝ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստանի» հիմնադիր նախագահն է, եւ նման հանդիպումներ պարբերաբար լինում են: Պատգամավորը նաեւ նորմալ է համարում փաստը, որ ԲՀԿ-ի գրասենյակներում մինչեւ հիմա ոչ թե կուսակցության նոր ղեկավարի, այլ Ծառուկյանի լուսանկարներն են: 

Չի շրջանցվել նաեւ Սյունիքի մարզպետի փոփոխության հարցը: Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը Սուրիկ Խաչատրյանին հաջող մարզպետ է համարում, բայց փաստն այն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նրան իր թիմում չի տեսել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանության է արժանացրել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերիշի թեկնածությունը: Ի դեպ, Գուտերիշը Գյուլբենկյան հիմնադրամի խորհրդի անդամ է։ Վերջնական որոշումը կկայացվի Վեհաժողովի քվեարկությամբ։ Հավելենք, որ այդ պաշտոնին 12 թեկնածու էր հավակնում, այդ թվում՝ 6 կին:

Դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 7-ին փոքր-ինչ աճել է, եվրոյինը՝ նվազել: Զգալիորեն նվազել է նաեւ ֆունտի փոխարժեքը: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 474 դրամ, եվրոյինը՝ 524, ռուբլունը՝ 7 դրամ 60 լումա, ֆունտինը՝ 583 դրամ:

Հոկտեմբերի 8-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ