News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ա» ասելուց հետո պետք է «բ»-ն էլ ասել: NEWS.am-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն իր՝ ՀՀԿ-ին անդամագրվելը:

«Ա»-ն ասելուց հետո, պետք է «բ»-ն  էլ ասել: Հենց դրանով էլ պայմանավորված է»,-ասաց Լեւոն Ալթունյանը:

Հարցին՝ ի՞նչն էր իրեն հոգեհարազատ այդ կուսակցությունում, նախարարը պատասխանել է. «Ազատ, անկախ եւ բարգավաճող Հայաստանը: Համենայնդեպս, այս ճանապարհին է Հայաստանը»:

 Ալթունյանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե ինչու մինչ նախարար դառնալը չի ցանկացել անդամագրվել իշխող կուսակցությանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ լեւոն Ալթունյանն անկեղծացել էր՝ նշելով, որ նախարար նշանակվելու ժամանակ տեղյակ չի եղել, որ պետք է անդամագրվի ՀՀԿ-ին:

Տպել
Ամենաշատ