News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի փակուղու համար պետք չէ մեղադրել ԵԱՀԿ-ին կամ էլ դրա նախագահությանը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, պատասխանելով «բանակցային փակուղու» մասին ադրբեջանցի լրագրողի հարցին։

«Ես չեմ ուզում մատով ցույց տալ, բայց դրա համար պատասխանատու են նրանք, ովքեր այս տարվա ապրիլին սկսեցին հակամարտությունը, ինչի հետեւանքով շատ մարդիկ են տուժել»,- պատասխանել է Շթայնմայերը ադրբեջանցի լրագրողին։

Նրա խոսքով, եթե ԵԱՀԿ-ն չկարողանար հասնել դեէսկալացիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությունը նոր ուժով կբորբոքվեր։ «Համանախագահները աշխատում են բանակցությունները վերսկսելու ուղղությամբ, բայց դա հեշտ չէ անել ապրիլից հետո»,- ասել է նա։

Շթայնմայերը նշել է, որ կցանկանար, որ հակամարտության կողմեըը ավելի բաց լինեին ու ավելի շատ ձգտեին փոխզիջման, բայց ԵԱՀԿ-ն չի կարող ստիպել նրանց, այլ կարող է միայն դրա համար հող նախապատրաստել։ «Անհրաժեշտ է կողմերի պատրաստակամությունը, առանց դրա ԵԱՀԿ-ն չի կարող կայունություն ստեղծել»,- նկատել է նա։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ