News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էրոն ամբողջովին հավատարիմ են մնում ղարաբաղյան հակամարտությունը բանակցությունների ճանապարհով կարգավորելուն։ Այս մասին ասվում է դեկտեմբերի 8-ին ընդունված հայտարարության մեջ։

«Ապրիլին շփման գծում բռնության կտրուկ էսկալացիայի համատեքստում մենք մտահոգություն են հայտնում շարունակվող զինված միջադեպերի՝ այդ թվում ծանր սպառազինման գործածման մասին հաղորդագրությունների առթիվ, վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը։ Այս հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, ու քաղաքացիական անձանց մահերը կամ վիրավորումները ոչ մի արդարացում չունեն։ Մենք նաեւ տեղյակ ենք այն վայրագությունների մասին, որոնք իրականացվել են մարտի դաշտում ապրիլին եւ վճռականորեն դատապարտում ենք դրանք։ Մենք կողմերին ենք դիմում, որպեսզի նրանք հաստատեն իրենց հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը, որպես տարածաշրջանի ժողովուրդների միջեւ իրական հաշտեցում ապահովելու միակ միջոց։ Մենք նաեւ կոչ ենք անում խստորեն հետեւել 1994-ի ու 95-ի հրադադարի մասին համաձայնագրերին, որոնք հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքն են»,- ասվում է հայտարարության մեջ։

Պատվիրակությունների ղեկավարները Երեւանին ու Բաքվին կոչ են անում հարգել այն համաձայնությունները, որոնք արտացոլված են մայիսի 16-ին Վիեննայում ու հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ընդունված համատեղ հայտարարություններում։ «Մենք ողջունում ենք կողմերի առաջընթացը Կամիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորածների մասին տվյալների փոխանակության իրականացման գործում։ Մենք կողմերին կոչ ենք անում վերացնել բոլոր մնացած խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման ճանապարհին ու հասնել առաջընթացի միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկության հարցում։ Առաջարկները պետք է իրականացվեն կարգավորմանն ուղղված բանակցությունների անհապաղ վերականգնման հետ միասին։ Մենք կցանկանայինք կրկնել մեր կոչը Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդներին՝ դրսեւորել ճկունություն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ ընթացիկ աշխատանքային առաջարկների հիմքով  դեպի կայուն կանոնակարգում առաջ շարժվելու հաստատուն նպատակով։ Եթե չհաջողվի առաջընթացի հասնել բանակցություններում, բռնության վերականգնման հեռանկարները միայն կաճեն, ու կողմերը դրա համար ամբողջական պատասխանատվություն կկրեն»,- հայտնել են պատվիրակությունների ղեկավարները։

Հայտարարության մեջ նշված է, որ կանոնակարգումը պետք է հիմնված լինի Հելսինկյան Ամփոփիչ ակտի հիմնական սկզբունքների վրա, որոնք են՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումը, նաեւ լրացուցիչ տարրեր, որոնք «առաջարկվել են համանախագահող երկրների նախագահների կողմից, այդ թվում Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները Ադրբեջանի հսկողությանը վերադարձնելը, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակը՝ անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքներ ապահովելու համար, միջանցքը, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի ճանապարհով, բոլոր ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձի իրավունքը նախկին բնակության վայրեր ու անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններ»։

Համանախագահող երկրները կշարունակեն աշխատել՝ կողմերի հետ սերտ կապ պահպանելով։ Բացի դրանից համանախագահող երկրները պատրաստ կլինեն ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, երբ նրանք պատրաստ կլինեն դրան։ «Մենք խորապես վստահ ենք, որ նախագահները առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է բանակցություններ անցկացնեն բարի կամքի ոգով։ Նախագահների միջեւ անընդմեջ ու ուղիղ երկխոսությունը, որը անցկացվում է համանախագահների հովանու ներքո, մնում է վստահության ամրապնդման ու խաղաղ գործընթացն առաջ տանելու կարեւորագույն տարրերից մեկը»,- նշված է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ