News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Դալար գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղով անցնող երկաթգծի ուղեփակոցի մոտ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, վաղ առավոտյան հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի՝ գլուխը պոկված։

Ավելի ուշ պարզվել է՝ նա Դալար գյուղի 26-ամյա բնակիչն է, անունը՝ Արայիկ։ Ըստ գյուղում տարածված տեղեկությունների՝ երիտասարդը երեկ գիշեր ինքնասպանություն է գործել երկաթգծի ռելսերի վրա։ Թե ինչ հանգամանքներում է մահացել երիտասարդը, կպարզվի քննության ընթացքում։

Տեղի ունեցած դեպքը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից, մանրամասներ չեն նշել։ Նշել են, որ հարուցվել է քրեական գործ նշված դեպքով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։

Մահացածը գյուղապետի եղբոր տղան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ