News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հայկարամ Մխիթարյանը։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա»:

Հիշեցնենք, որ երեկ ծանր հիվանդությունից «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։  Նրա մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ