News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ձնաբքի պատճառով չկան ճանապարհամաքրման թույլատրելի պայմաններ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չեն իրականացվում ձնամաքրման աշխատանքներ մասնավորապես Արագոծոտնի մարզում, որտեղ տասնյակ մեքենաներ մնացել են ձնաբքի մեջ:

«Ձնաբքի պատճառով չկան ճանապարհամաքրման թույլատրելի պայմաններ, քանի որ քամին մաքրած ձյունը կվերադարձնի ճանապարհի վրա։ Երբ բուքը դադարի, մաքրումը կիրականացվի»,-ասացին նախարարությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արդեն մի քանի ժամ է՝ Քուչակ-Ապարան ավտոճանապարհը ամբողջությամբ դժվարանցանելի է ձնաբքի եւ մերկասառույցի պատճառով։ NEWS.am-ի թղթակցին դեպքի վայրից հայտնել են, որ ճանապարհները մաքրված չեն, մեքենաները երթեւեկում են մեծ դժվարությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ