News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հանրապետության մարզերում դեկտեմբերի 16-ին սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 16-19-ն կտրուկ կնվազի, հանրապետությանը սաստիկ սառնամանիքներ են մոտենում:

Օդերեւութաբանների նախնական տեղեկություններով, առաջիկա շաբաթվա առաջին օրերին գիշերային եւ առավոտյան ժամերին ջերմաստիճանը Շիրակի եւ Կոտայքի մարզերում, Սեւանա լճի ավազանում, Արագածոտնի լեռներում եւ Վայոց Ձորում կնվազի -30 աստիճանից, Լոռիում՝ -25 աստիճանից: Ցուրտ կլինի նաեւ Երեւանում եւ Արարատյան դաշտում՝ գիշերը եւ վաղ առավոտյան՝ մինչեւ -20 աստիճան:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում դեկտեմբերի 16-ին սպասվում է ամպամածություն, հնարավոր է թույլ ձյուն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -6-8 իսկ վաղը ցերեկը՝ -3-5 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -14-19, ցերեկը` -5-10,

Կոտայքում՝ գիշերը` -14-19, ցերեկը` -5-10,

Գեղարքունիքում՝ գիշերը` -14-19, ցերեկը` -5-10,

Լոռիում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -2-7,

Տավուշում՝ գիշերը` -5-10, ցերեկը` -1-5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -14-19, ցերեկը` -5-10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -6-9, ցերեկը՝ -2-5,

Արարատում՝ գիշերը` -6-9, ցերեկը՝ -2-4,

Արմավիրում՝ գիշերը` -6-9, ցերեկը՝ -2-4,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -14-19, ցերեկը` -5-10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -6-9, ցերեկը՝ -2-4,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -4-8, ցերեկը` 0-3,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -10-13, ցերեկը`-3-6,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` -4-8, ցերեկը՝ -2-4:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ