News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարորդներին հետեւողականորեն խորհուրդ եմ տալիս անցնել ձմեռային անվադողերի։ Այս մասին դեկտեմբերի 15-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը։

Վրաստանի եւ Ռուսաստան աշխատանքային այցից հետո Հայաստան վերադառնալիս նա մի քանի անգամ նկատել է, որ ամառային անվադողերով մեքենաները սահում են ձորի մեջ կամ ճանապարհի մեջտեղում։ Նույնը վերաբերում է Վրաստան եւ Ռուսաստան մեկնող մեքենաներին։

Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել վրացի  գործընկերներին տեխնիկայի համար, որը օգնում է մեքենաները զառիվայրով բարձրացնել մինչեւ Կազբեկի լեռնանցք։ Այդ տեխնիկան օգնում է այն մեքենաներին, որոնք բարձրանալիս սահում են ձյան վրա։ «Սակայն ռուսական կողմում ցած իջնելիս նրանք կարող են դժվարությունների առաջ կանգնել։ Ուստի եւս մեկ անգամ խորհուրդ եմ տալիս փոխել անվադողերը»,– ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ