Երեւանի քաղաքապետարանը բնակարաններ կհատկացնի այս տարվա ամռանը Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած հայտնի դեպքերի օրերին զոհված ենթասպա Յուրի Տեփանոսյանի եւ ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի ընտանիքներին:
Այս մասին երկու տարբեր նախագծեր են ընդգրկված Երեւանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում:
Զոհված ոստիկանների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար միջնորդություն է ներկայացրել նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:





























