News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանում աննախադեպ հանցագործություն է տեղի ունեցել: Սարյան փողոցի վրա գտնվող բանկոմատից խոշոր գումար են տարել՝ 7.5 միլիոն դրամ: Բանկոմատը պարզապես առավոտյան 6-ին պայթեցրել են: Մինչ իրավապահներն աշխատում էին դեպքի վայրում եւ փորձում գտնել հանցագործներին, պարզվեց, որ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել նաեւ Բաղրամյան փողոցում գտնվող մեկ այլ բանկոմատի կողքին: Ամենայն հավանականությամբ, հափշտակողները փորձել են պայթեցնել նաեւ այդ բանկոմատը: Այստեղ իրավապահները գտել են գազի եւ թթվածնի համար նախատեսված բալոններ` իրենց մալուխով եւ ռետինե խողովակով: Հարուցվել է քրեական գործ, հանցագործներին դեռ չեն գտել:

Արդեն մի քանի օր ֆեյսբուքի հայկական տիրույթում քննարկվող գլխավոր թեման Սերգեյ Դանիելյանի աղմկահարույց հարցազրույցն է: Պետրոս Ղազարյանի հաղորդմանը հյուրընկալվելիս՝ դերասանը կրկին խոսել էր իր ստեղծած «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության մասին, որի հապավումը մեղմ ասած երկիմաստ է:

Ֆեյսբուքի ակտիվ օգտատերերի մի մասը, այդ թվում Նիկոլ Փաշինյանի համակիրները, դատափետող քարոզարշավ է սկսել դերասանի դեմ: Նրան մեղադրում են ընտրություններին ընդառաջ ստեղծված իշխանական պրոյեկտ լինելու մեջ: Մինչ օգտատերերի մի մասն անլուրջ է վերաբերում այս նախաձեռնությանը, նրա հասցեին հնչող քննադատություններն արվում են ամենայն լրջությամբ: Սոցիալական տիրույթում ակտիվ շրջանառվում է կարծիքը, թե քաղաքական այս պրոյեկտի նպատակը քաղաքական դաշտն անլրջացնելն է: «Քաղաքացիական պայմանագրի» համակիրների հարձակումը դերասանի դեմ իր հերթին քննադատությունների ալիք է բարձրացրել հենց Նիկոլ Փաշինյանի կուսակցության դեմ: Օգտատերերը չեն հասկանում, թե ինչ կարիք կա լրջացնելու մի բան, որն  ակնհայտորեն անլուրջ է եւ նոր խոսք հասարակական- քաղաքացիական կյանքում:

Հարց է առաջանում՝ արդյոք կարիք կա էլ ավելի անլրջացնելու հայ քաղաքական կյանքը: Գալուստ Սահակյան՝ Ազգային ժողովի նախագահ: Նախօրեին հենց նրա վարած նիստի ժամանակ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում էր օրենքի մի նախագիծ, որով նախատեսվում էր, որ Հանրապետության նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերն այսուհետեւ պետական գաղտնիք են համարվելու եւ չեն հրապարակվելու: Պատգամավորները նախօրեին մամուլից են տեղեկացել այս դրույթի մասին եւ այսօր փորձել են ճշտել Գալուստ Սահակյանից՝ այդպիսի բան կա՞, թե՞ ոչ: Ազգային ժողովի նախագահը խոստովանել է՝ ինքն էլ այդ մասին տեղյակ չէ, առավոտյան թերթերից է միացել:

Իրենց համար անծանոթ այս նախագծի օգտին կողմ քվեարկեց 77 պատգամավոր: Նախագիծն ընդունվեց նաեւ երկրորդ ընթերցմամբ:

Վանաձորում կեսգիշերին հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխել 27-ամյա Դավիթ Քոչարյանը: Նրա վիճակը կայուն ծանր է: Ուշագրավ է, որ Դավիթ Քոչարյանը վերջերս էր դուրս եկել կալանավայրից, նա ութ տարվա ազատազրկման էր դատապարտվել սպանության համար: Վանաձորում խոսակցություններ կան, որ սպանվածի ընկերները փորձել են այդ կերպ վրեժ լուծել նրանից: Այս վարկածն առավել հավանական է թվում հատկապես այն պատճառով նույն վայրում, որտեղ նա ութ տարի առաջ կատարել էր սպանությունը:

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Առավոտյան անցորդները Գուգարք գյուղում ձյան մեջ ընկած կին են գտել, Շտապօգնություն են կանչել, որը պարզել է՝ կինը մահացած է: Ենթադրվում է, որ 85-ամյա կինը, որը հոգեկան խնդիրներ է ունեցել, քնել է ձյան մեջ եւ մահացել ցրտահարությունից:

Երեւանում վերջին հրաժեշտն են տվել արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանին: Հուղարկավորությանը մասնակցում էր Սերժ Սարգսյանը, Կառավարության անդամներ, պատգամավորներ: Երիցյանին հողին են հանձնել Երեւանի քաղաքային պանթեոնում:

Այս տարի էլ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը ստիպված կլինեն բավարարվել ամանորյա ավանդական դեկորացիայով: Գլխավոր տոնածառը նույնպես տեսքը չի փոխի, քաղաքապետարանում ասում են՝ տոնածառ փոխելը թանկ հաճույք է: Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 19-ին ժամը 19:00-ին՝ այս անգամ առանց հանդիսավոր արարողության: Այսպես է քաղաքապետարանն այս տարի որոշել խնայողություն անել; Տոնական հիմնական միջոցառումները տեղի կունենան Ազատության հրապարակում, այստեղ կձեւավորվի հեքիաթային սառցե քաղաք, դեկտեմբերի 19-ից կլինեն ժամանցային ծրագրեր: Ամանորի գիշերը Մետրոպոլիտենը կաշխատի մինչեւ գիշերը ժամը երկուսը:

Հիմնական փոխարժեքներն այսօր էժանացել են: Դոլարը կազմել է 484, եվրոն՝ 506, ռուբլին՝ 7.86, ֆունտը՝ 601 դրամ:

Դեկտեմբերի 16-ից Հանրապետության ամբողջ տարածքում սպասում է ջերմաստիճանի աստիճանական անկում՝ 12-16 աստիճանով: Գյուղնախարարությունը կոչ է անում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ մշակաբույսերը ցրտահարությունից փրկելու համար: Երեւանում այս գիշեր ջերմաստիճանը կիջնի մինչեւ -12 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ մինչեւ -5:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ