News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսական «Նեբո Մ» ռադիոտեղորոշիչ համալիրի տեղակայումը Գյումրիի 102-րդ ռազմաբազայում շատ տրամաբանական կլիներ։ Այս մասին ասված է «Ռազմական տեսություն» ամսագրում հրապարակված հոդվածում։ 

Հեղինակի կարծիքով, «Հայաստանում համալիրի տեղակայումը կլինի արժանի պատասխան Ադրբեջանի կողմից ձեռքբերված իսրայելական Green Pine կայանին», ինչպես նաեւ կվերահսկի հսկայական օդային տարածքներ Թուրիայի, Իրաքի, Սիրիայի եւ Վրաստանի վրա։ Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի և Իսրայելի մարտավարական օդուժի ցանկացած չարտոնված գործողություն անհապաղ կարձանագրվի համալիրի կառավարման խցիկում գործող հաշվարկը»։

2009 թվականին դաշտային փորձարկումներ անցնելով՝ «Նեբո Մ» ռադիոտեղորոշիչ համալիրը շտապ կերպով նախապատրաստել էին պետական փորձրկումների համար, սակայն ոչ ամբողջական սպառազինությամբ։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում «Նեբո Մ» համակարգը աչքի է ընկնում իր դասի համար եզակի ցուցանիշներով։

Հեղինակը նշում է, որ «Նեբո-Մ»-ն միավորում է հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգերն ու ռադիոտեղորոշիչ կայանները, ինչպես նաև զենիթա-հրթիռային ստորաբաժանումների համար թիրախավորման ռադարները: 

«Որպես փոքր չափի թիրախների հայտնաբերման միջոց «Նեբո-Մ»-ը մի քանի անգամ գերազանցում է իսրայելյան արտադրության նմանատիպ EL/M-2084 կայանի` («Երկաթե գմբեթ») հնարավորությունները, ասվում է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ