News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր Keystone XL եւ Dakota Access նավթատարերի շինարարությունը վերսկելու մասին, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Սպիտակ տնից պարզաբանել են, որ շինարարության պայմանները դեռ քննարկվելու են։

Թրամփի խոսքով, Կանադայից ամերիկյան նավթամշակման գործարաններ նավթը հասցնելու նպատակով կառուցվելիք Keystone XL խողովակաշարի նախագիծը «28 հազար աշխատատեղ կստեղծի»։

Բնապաշտպան կազմակերպությունները ծայրաստիճան բացասաբար են վերաբերվում Թրամփի որոշմանը։ «Գրինփիս»-ում հայտնել են, որ Թրամփը ավելի լավ է իր ջանքերը կենտրոնացնի մաքուր էներգետիկայի սեկտորի զարգացման վրա։

Փորձագետներն էլ իրենց հերթին հիշեցնում են, որ ստեղծվող աշխատատեղերը մեծամասամբ ժամանակավոր են լինելու։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 2015-ին վետո էր դրել Keystone XL–ի շինարարության վրա, որով օրական պետք է 800 հազար բարել նավթ անցնի։ Ընդ որում ԱՄՆ կոնգրեսը 2015-ի սկզբին հաստատել էր նավթատարի շինարարությունը ։

Օբամայի կածիքով այդ նավթատարի շինարարությունը չի համապատասխանում ԱՄՆ շահերին ու հակասում է գլոբալ տաքացման հետեւանքները կանխելու՝ Վաշինգթոնի ձգտմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ