Խորհրդարանական ընտրություններին Հայ ազգային կոնգրեսը մտադիր է մասնակցել Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ։ Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով, ՀԺԿ –ի հետ համագործակցությունը արդեն երկար տարիներ է տ եւում, եւ ՀԱԿ-ը հույս ունի շարունակել այն։ Մյուս ուժերի հետ բանակցությունները դեռ շարունակվում են, ընդ որում ոչ միայն կուսակցությունների հետ, այլ եւ ՀԿ-ների ու առանձին մարդկանց։ Պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակը կազմվելու փուլում է։ «Պետք է խոստովանել՝ ես չեմ համարում,որ մենք նույն շանսերն ունենք, ինչ 2012-ին։ Բայց դա պայմանավորված է ոչ թե մեր թիմի կազմով, այլեւ երկրի ընդհանուր գործընթացներով։ Այդուհանդերձ ես վստահ եմ, որ անցողիկ շեմը մենք կհաղթահարենք։ Թե քանի ձայն կհավաքենք, ես չեմ ուզում կռահել, որպեսզի իմ ասածները չնմանվեն այն սոցհարցումներին, որոնք ես ինքս այդքան էլ չեմ հավատում»,- հավելել է Խաչատրյանը։




























