News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը հերթական սադրանքն է նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում. նախ ԵԱՀԿ առաքելությանը թույլ չի տվել դիտարկում իրականացնել իր առաջնային դիրքերում, ինչից հետո երեկոյան ժամը 17:00-ից սկսած մոտ 2 ժամ ադրբեջանական բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից արկակոծել է պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ հրանոթներից բացի օգտագործելով տարբեր տրամաչափի ականանետեր: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության  նախարարությունը հայտարարել է, որ սադրանքները շարունակվելու դեպքում Պաշտպանության բանակն իրեն իրավունք է վերապահում դիմելու ոչ համարժեք քայլերի:

Գագիկ Ծառուկյանի նախընտրական ծրագրերը, կարծես, փոխվում են։ Նախկինում նա հայտարարել էր, որ «Ծառուկյան» դաշինքով է գնալու ընտրությունների, սակայն վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ հնարավոր է՝ Ծառուկյանի մասնակցության ձեւաչափը փոխվի: ԲՀԿ-ականներն ասում են՝ դժվարությամբ կարողացել են համոզել նրան կրկին ստանձնել ԲՀԿ ղեկավումը։ Եվ արդեն փետրվարի 10-ին կայանալիք կուսակցության համագումարում այդ հարցը կորոշվի։ Նույն օրը պարզ կդառնա՝  արդյոք դաշինքով են մասնակցելու ընտրություններին, թե ոչ, եւ ովքեր են լինելու դաշինքում։

Ընդամնեը օրեր առաջ Ծառուկյանի հետ բանակցող՝ ՍԴՀԿ-ն, ՀՌԱԿ-ը եւ ՀՀՇ-ն, պնդում էին, որ արդեն կա ընտրություններին Ծառուկյանի հետ մանսակցելու համաձայնություն։ Սակայն նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՌԱԿ–ի հետ համագործակցություն չի լինելու։ ՍԴՀԿ-ի հետ բանկացությունները դեռ շարունակվում են:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս օրերին անորոշության մեջ են Ծառուկյանին միանալու պատրաստակամություն հայտնած բոլոր գործիչներն ու քաղաքական ուժերը։ Հնարավոր է՝ Ծառուկյանը փոշմանի եւ դաշինքը այդպես էլ չկայանա, ԲՀԿ-ն միայնակ մասնակցի ընտրություններին:

Տարաձայնություններ կան նաեւ Օսկանյան-Օհանյան դաշինքում: Ասում են՝ անհամաձայնությունը ցուցակի անցողիկ տեղերի շուրջ է։  Դաշինքին միացած Պարույր Հայրիկյանը պառակտման վտանգ է տեսնում։ Նա չի բացառել, որ եթե այսպես շարունակվի, ԱԻՄ-ը դուրս կգա դաշինքից:

Եթե Ծառուկյանի դեպքում գոնե համագումարի օրը նշանակված է, Օսկանյան-Օհանյան դաշինքի դեպքում այդ հեռանկարն էլ չկա։

Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարել է. ընտրությունների նախաշեմին մարզպետերն անցել են սպառնալիքների` «իրենց հոգեհարազատ ժանրին»: Տեղեկացրել է, որ մի մարզպետ սպառնացել է ԲՀԿ-ական գյուղապետերին, բայց հրաժարվել է անուն տալ: Փոխարենը պատասխան սպառնալիք է հնչեցրել. «մառոզներով մի խոսեք, շատ արագ մառոզի տակ կմնաք»:

Հարկերը չվճարելու համար նախատեսվող պատիժը կմեղմացվի: Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը: Այսուհետ ճաղերի հետեւում կհայտնվեն առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլն դրամի չափով հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու համար: Բայց չարամտության ձեւակերպումը սահմանված չէ. այն թողել են հարկային տեսուչների եւ քննիչների հայեցողությանը:

Պատգամավորներին նաեւ այլ օրենսդրական նախագծեր են ներկայացվել. փոփոխություններ են արվում «Ներդրումային ֆոնդերի մասին», «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ մի շարք այլ օրենքներում: Վերջին օրինագծի քննարկումը Միքայել Մելքումյանի եւ Հակոբ Հակոբյանի միջեւ վիճաբանության առիթ է դարձել: Մելքումյանին հետաքրքրում էր, արդյո՞ք այս տարվա հուլիսի 1-ից մասնավոր հատվածը սկսելու է պարտադիր կուտակային վճարումներ անել: Հակոբյանի երկար պատասխանը զայրացրել է գործընկերոջը: Մելքումյանը հստակ պատասխան է պահանջել՝ կոչ անելով զերծ մնալ կուրծք ծեծելով բոցաշունչ ելույթներից:

Գագիկ Մելիքյանի ելույթի ժամանակ էլ Ազգային ժողովի լույսերն անջատվել են: Շարմազանովն արձագանքել է. Հրանտ Բագրատյանն այնպիսի հարցեր է տալիս, որ «սաղ ֆազերը գցում են»:

Սպիտակ բիզնեսը պետք է իրեն լավ զգա Հայաստանում, իսկ սեւի հանդեպ պետք է անողոք լինել: Վարչապետ Կարեն Կարապետյանը այսպիսի խնդիր է դրել Պետեկամուտների կոմիտեի առջեւ: Պետական կառավարման մարմինների հաշվետվությունների քննարկման ժամանակ վարչապետն ասել է՝ երկրում բիզնես միջավայրի բարելավման գլխավոր պատասխանատուն Պետեկամուտների կոմիտեն է։

Բենզինի գինը թանկացել է եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել պատճառները: Անցյալ տարեվերջին բենզինի գինը սկսել էր նվազել՝ հասնելով 330 դրամի: Այս տարվա հունվարի վերջից, սակայն, վառելիքի գինը նորից սկսել է թանկանալ. նախ՝ 10 դրամով, իսկ հետո՝ եւս 20 դրամով: Թանկացումների արդյունքում հիմա բենզինի գինը 370-400 դրամի սահմաններում է: Հանձնաժողովը թանկացման պատճառների մասին խոշոր ներկրողներից ու պատկան մարմիններից տեղեկություններ եւ հիմնավորումներ է պահանջել: Ուսումնասիրության ավարտին էլ կներկայացվի շուկայում տիրող իրավիճակի գնահատականը:

Հզոր պայթյուն Վայոց ձորում: Պայթյունը որոտացել է Վայք-Մեղրի ավտոճանապարհին տեղակայված գազալցակայանում: Արդյունքում տեղի է ունեցել փլուզում, մի քանի բալոններ այս ու այն կողմ են շպրտվել: Զոհեր եւ վիրավորներ, բարեբախտաբար, չկան: Նախնական վարկածով՝ պայթյունն առաջացել է կոմպրեսորների հատվածում։

Դոլարի փոխարժեքը կայուն է, իսկ եվրոն եւ ռուբլին էժանացել են: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 518, ռուբլունը՝ 8 դրամ 18 լումա, ֆունտինը՝ 601 դրամ:

Ցուրտը, կարծես, աստիճանաբար ուզում է նահանջել: Փետրվարի 8-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ