Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 09.29-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզում, Վայք-Մեղրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, գազալցակայանում պայթյունի հետեւանքով տեղի է ունեցել փլուզում եւ մի քանի գազաբալոններն էլ շպրտվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետեւանքով, զոհեր եւ վիրավորներ չկան։

Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, ճշտվում է։ Նախնական վարկածով՝ պայթյունն առաջացել է կոմպրեսորների հատվածում։