News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մենք շատ մտահոգված ենք Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակով։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քեյթ Բերնեսը Վիեննայում կազմակերպության մշտական խորհրդի նիստի ժամանակ։

Նրա խոսքով, այդ գրասենյակը, ինչպես ԵԱՀԿ բոլոր առաքելություններն ու կառույցները , կարեւոր տարր է ԵԱՀԿ պարտականությունների իրականացման գործում մասնակից երկրների աջակցությանն ուղղված՝ կազմակերպության աշխատանքում։ «Եթե Երեւանում գրասենյակը հարկադրաբար փակվի, դա վատ կանդրադառնա Ադրբեջանի ու ԵԱՀԿ պարտականություններին ադրբեջանական կառավարության հանձնառության վրա։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին գործել կառուցողական՝ հնարավորինս շուտ փոխզիջումային լուծում գտնելու համար, ինչը թույլ կտա չփակել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավստրիայի նախագահությամբ Մշտական խորհրդի նիստի ժամանակ հայտարարվել է, որ մի երկիր (ենթադրվում է՝ Ադրբեջանը) մտահոգություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը զբաղված է իր մանդատին չհամապատասխանող գործունեությամբ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով այդ հայտարարությունը,  ասել էր ․  «Հարցը ականազերծման ծրագրին է վերաբերում: Իրականում դա ոչ թե ականազերծման ծրագիր է, այլ ուսուցողական, որը ոչ մեծ ծրագիր է: Խոսքը թրենինգի մասին է, այլ ոչ թե ականազերծման: ԵԱՀԿ-ը ստիպված էր տարածաշրջան առաքելություն ուղարկել, որից հետո հաշվետվություն ներկայացվեց, որ հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Չնայած դրան, Ադրբեջանը շարունակեց համառել եւ հեռու գնաց՝ հայտարարելով, որ գրասենյակը չպետք է զբաղվի «Ադրբեջանի շահերը խախտող» գործունեությամբ»- նշել է Նալբանդյանը։ Նրա խոսքով, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը սահմանափակելու փորձերը հանգեցրել են նրան, որ Ադրբեջանը իրեն հակադրել է  կազմակերպությանը ու հայտնվել անհեթեթ դրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ