News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձեւավորվող դաշինքից դուրս  գալւ որոշումը կայացվել է նախօրեին՝ կուսակցության խորհրդի նիստում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով, դաշինք ձեւավորելու համար իրենք ներկայացրել են 4 սկզբունքային դրույթներ, որոնց շուրջ նախնական համաձայնության էին եկել, սակայն փորձը ցույց տվեց, որ այդ պայմանավորվածությունները խախտվում են։

«Նախեւառաջ պետք է ձեւավորվեր միասնական  խորհուրդ, որի շրջանակներում պետք է կոնսեսուսային որոշումներ կայացվեին։ Ամենակարեւոր հարցը, որ պետք է քննարկվեր խորհրդում՝ դաշինքի ծրագիրն էր, ինչպես նաեւ հարցը, թե ովքեր են լինելու դաշինքի կազմում։ Մինչդեռ, մինչ օրս նման խորհուրդ ձեւավորված չէ, ավելին, ծրագրերի քննարկման մասին որեւէ խոսք  չկա։ Եթե մենք կուսակցությունների ներկայացուցիչներով հավաքվել եւ քննարկել ենք, ապա դա պետք է լինի խորհուրդ, եթե դա խորհուրդ է, ապա դա պետք է որոշումներ կայացնող խորհուրդ լինի։ Եթե դա խորհուրդ է, ապա պետք է քննարկի բոլոր կուսակցությունների կողմից ներկայացված հիմնական ծրագիրը»,-ասաց ՀԴԿ ղեկավար՝ հավելելով, որ բոլորը կենտրոնացած են ցուցակների կազմման վրա, ինչը երկրորդական պետք է լիներ եւ սկզբունքային նշանակություն պետք է չունենար։

Արամ Սարգսյանը նշել է, որ այս պահին ներկայումս այլ դաշինքների հետ լուրջ  բանակցություններ տարվում են՝ միասնական մասնակցելու համար. «Երկրի վիճակն այնպիսին է, որ մենք հիմա կամ գնում ենք երկիրը այլ ճանապարհով տանելու, կամ ուղղակի անիմաստ են մեր բոլոր գործողությունները։ Շատ ավելի լավ կլինի, եթե մենք, այսպես ասած, «զուլալված» գնանք ընտրությունների, քան այս անորոշության մեջ փորձենք ինչ-որ բան գտնել»։

Հարցին, թե հնարավո՞ր է, ձեւավորվող դաշինքից դուրս գան նաեւ այլ ուժերը, ՀԴԿ ղեկավարն ասաց, որ նման մտադրություն ունի «Երրորդ հանրապետությունը», նաեւ ԱԻՄ-ը:

Նշենք, որ շաբաթներ առաջ «Համախմբում» կուսակցությունը (նախագահ Վարդան Օսկանյան), «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Վիկտոր Դալլաքյան) եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (նախագահ Արամ Գ. Սարգսյան) հայտարարել էին դաշինք ստեղծելու մասին: Ավելի ուշ ստոեղծվող դաշինքին միանալու մասին հայտարարել էին ԱԻՄ-ը (ղեկավար Պարույր Հայրիկյան) եւ Ժողովրդական կուսակցությունը (ղեկավար Տիգրան Կարապետյան): Նշվում էր, որ առաջիկա դաշինքի համապետական ցուցակը, ամենայն հանավականությամբ, գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ