News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանը` «Հաց բերողը», հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

«ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանի եղբայրը լրագրողներին հայտնել է, որ այսօր` փետրվարի 10-ին, հարազատները հանձնուք են տարել վերջինիս, սակայն հիմնարկի աշխատակիցները սնունդն իբր չեն ընդունել` պատճառաբանելով, թե Ա. Սարգսյանը գտնվում է հացադուլի մեջ: Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ Ա. Սարգսյանն այսօր` ժամը 13:00-ի սահմաներում, բողոքելով իր դեմ հարուցված քրեական գործից, հացադուլի դիմում է ներկայացրել, եւ նրա` իր կողմից հանձնուքից գրավոր կերպով հրաժարվելը պայմանավորված է իր` հացադուլի մեջ գտնվելու հանգամանքով»,- հայտնել են ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կալանավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ