News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Գերմանիայի նախագահի պաշտոնում մտադիր չէ միջամտել արտաքին քաղաքական գործերին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում:

«Կարծում եմ՝ ինքս ինձ պետք է կանգնեցնեմ: Ես չպետք է ամեն օր մեկնաբանեմ սովորական արտաքին քաղաքական իրադարձությունները»,- ասել է Շթայնմայերը:

Նրա խոսքով՝ Գերմանիայի նախագահն այլ խնդիրներ ունի: «Նա այս երկիրը՝ Գերմանիան ներկայացնում է միջազգային թատերաբեմում, բայց ամենօրյա կոնֆլիկտները, որոնք կատարվում են միջազգային քաղաքականության մեջ, նրա գործը չեն»,- ընդգծել է երկրի ԱԳ նախկին նախարարը:

Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային ժողովը Շթայնմայերի սատարել էր թեկնածությունը: Նա լիազորությունները կստանձնի մարտի 19-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ