News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում ապաստան հայցած Միրզոեւների ընտանիքին անհրաժեշտ բուժօգնություն կցուցաբերվի:

Հայաստանի պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս նպատակի համար գործի են դրվել առողջապահության համապատասխան հաստատությունները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոեւը՝ ապաստան տրամադրելու խնդրանքով: Թալիշների ազատագրական շարժման մասնակիցը եւ «Թալիշ Սադո» թերթի թղթակիցը ստիպված էր Ադրբեջանից փախչել հետապնդումների եւ իրավունքների ոտնահարումների պատճառով: Հայաստանի իշխանությունները Շահին Միրզոեւի խնդրանքին դրական են արձագանքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ