News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարություն կանի առաջիկայում: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մանրամասներ կհաղորդի փետրվարի 16-ից հետո:

«Ես մամուլի ասուլիսով հանդես կգամ, իմ հայտարարությունը կանեմ: Փետրվարի 16-ից հետո ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հուշագիր կստորագրեն խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ:

 Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Զարուհի Փոստանջյանը չի մասնակցել փետրվարի 12-ին կուսակցության նիստին, նա դեմ է այդ դաշինքներին եւ արդեն հայտարարել է, որ ընտրություններին չի մասնակցելու:

Հիշեցնենք, որ Օսկանյան-Օհանյան դաշինքն արդեն լքել են ԱԻՄ-ը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը եւ  Վիկտոր Դալլաքյանի ղեկավարած «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ