«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածուների համամասնական ցուցակի առաջին եռյակը կորոշվի վաղը՝ փետրվարի 14-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ: Փետրվարի 13-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ լրագրողները ներկա կգտնվեն «Ելք»-ի նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականների թեկնածուների որոշման գործընթացին:

«Մենք մի բացառություն ունենք. որեւէ քրեական հեղինակություն չենք գտել: Այդ պատիվը հասարակությանն ենք թողել»,- հայտարարեց Սիմոնյանը:

Նշենք, որ փետրվարի 16-ին լրանում է ընտրություններին մասնակցության համար կուսակցությունների եւ դաշինքների կողմից ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը: