Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի խանութում այսօր՝ փետրվարի 14-ին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիներից երկուսը տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: NEWS.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն  Ռոբերտ Սահակյանը նշեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա Ս. Ալոյանը, որն ունի ազդրի, կոնքի եւ ողնաշարի կոտրվածք եւ 23-ամյա աղջիկ, որի մոտ եւս կասկածվում է կոնքի կոտրվածք:

«Այս պահին առաջին բուժօգնությունն է նրանց տրամադրվում, առայժմ 2 տուժած է մեզ մոտ տեղափոխվել»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Լեռնանիստ գյուղում մթերային խանութում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով 6 հոգի է տուժել: