News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Exchange and Mart առեւտրի բրիտանական հարթակի կայքում հայտնվել է հայտարարություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին լիմուզինի վաճառքի մասին։ Դա 1988-ին հատուկ պատվերով արտադրված Cadillac է, որի արժեքը կկազմի մոտ 58․5 հազար եվրո, հայտնում է Motor-ը։

Լիմուզինի ներկա տերը վստահեցնում է, որ այն տասը տարի առաջ էր գնել, նա նշել է, որ բացի իրենից ու ԱՄՆ նախագահից լիմուզինը էլի երեք տեր է ունեցել։ Թե ինչքան ժամանակ է Թրամփը օգտագործել այդ մեքենան, չեն նշում։

Հայտնի է, որ կադիլակը հենց Թրամփի հատուկ պատվերով ու ցանկություններով է արտադրվել։ Ի սկզբանե ծրագրվում էր 50 նման լիմուզին արտադրել, սակայն հետո սահմանափակվել են երկու նմուշով։

Մեքենայի վազքը 72․5 հազար կիլոմետր է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ