Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը իր որդուն բարձր պաշտոնի է նշանակել, հաղորդում է Qafqazinfo-ն։
Համաձայն տեղեկության՝ նախարարի ավագ որդին՝ գնդապետ Էմիլ Ուսուբովը նշանակվել է ՆԳՆ քննչական եւ հետաքննչական գլխավոր վարչության պետ։ Նախկինում նա այդ բաժնում պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։