News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է վերջին օրերին Թուրքիա–Իրան լարվածության մասին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը շեշտել է, թե Թուրքիան երկար սահման ունի Իրանի հետ, եւ միշտ կողմ է եղել տարածաշրջանային խնդիրները Իրանի հետ լուծել երկխոսության միջոցով։ «Մենք չենք կարող անտեսել, թե ինչպես է Իրանը բարձրացնում հեղինակությունը չափերն անցնելով։  Մեզ համար կարեւոր չի, թե Իրանը պնդում է, թե Սիրիա է մտել իշխանությունների հրավերով։ Մենք սիրիական իշխանություններին չենք ճանաչում։

Մենք հետեւում ենք ժամանակ առ ժամանակ Իրանից եկող հայտարարություններին։ Մենք կողմ չենք հակամարտությանը։ Սակայն Թուրքիայի ազգային անվտանգությանը վտանգ սպառնացող տարր եթե լինի, անկախ թե այն որտեղ է գտնվում՝ Հալեպում, Թելաֆերում, Սինջարում կամ Ռաքքայում, Թուրքիան դրա դեմ անհրաժեշտ քայլերը կանի։ Դրա համար Թուրքիան այլ երկրից թույլտվություն չի ուզելու»,–ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ